Ալեքսանդրապոլի Ճարտարապետություն

Ալեքսանդրապոլի ճարտարապետություն

Ալեքսանդրապոլը, որ եղել է կարևորագույն ամրոց-քաղաք, գտնվում էր կովկասյան, ռուսական և եվրոպական քաղաքակրթությունների խաչմերուկում, և այդ բազմազանությունն իր ազդեցությունն է ունեցել քաղաքի մշակութային կյանքի՝ հատկապես ճարտարապետության վրա:
Գյումրի բնակելիները կառուցվում են մի քանի նախագծով, ներառյալ միաթև, երկթև և անկյունային կամ “Լ”  տառի ձևն ունեցող: Որոշ կառույցներ ունեին կենտրոնական պատով և այնպիսի սենյակներով նախագծեր, որոնք մեկ մյուսի միջից էին բացվում, իսկ վերջին սենյակներն էլ տանում էին դեպի պարտեզ:
Տները ամուր էին՝ կառուցված քարից և հիմնականում ընդգրկում էին կենտրոնային բակերի շուրջբոլորը, որոնք հանդիսանում էին համայնքային միջոցառումների, պարտեզի հետ աշխատանքների և հանգստի վայրեր: Բակերն ունեին փայտե պատշգամբներ՝ զարդանախշերով և գավիթի քիվերով: Տների համար էլ հաճախ կիրառվում էին հայկական խաչքարերի զարդանախշերը կամ նախաքրիստոնեական փորագրություններ քիվերի, պատուհանների վերնամասերի և պատերի վերևի հատվածների համար: Մի շատ տարածված մեթոդ էր ադամանդի էֆեկտը, որը ստեղծվում էր պատերի վրա կարմիր և սև տուֆի համադրումից:

1860-­1880 թվականներին կառուցված շինությունների համար հիմնականում կիրառվել է սև և կարմիր տուֆ, որ կոչվում էր <<Ալեքսանդրապոլյան>> ոճ: Այդ ժամանակաշրջանում կիրառվում էր սպիտակ փորվածքով տիպը, որ կոչվում էր   <<Ղայդան դարձ շարվածք>>:
1880 թվականից սև տուֆը դարձավ ամենակիրառվող գույնը, և շենքերը կառուցում էին պատուհանների և դռների վերևում կամարներով, և սպիտակ միացումներով մինչև 1890 թվականները, երբ սպիտակ միացումներին ավելացրին նաև <<սրբատաշ շարվածքը>>:
Ուշ ռուսական ժամանակաշրջանի կառույցները ներկվում էին պայծառ գույներով՝ ներառյալ կապույտ, վարդագույն և սպիտակ: Դրանք իրենց օրիգինալ գույները վերականգեցին 20-երորդ դարում, սակայն որոշ կառույցներ դեռ պատված են Ռուսական Կայսրության ոճի ներկերով: Համաձայն պատմությանը՝ երբ ճարտարապետները Սանկտ Պետերբուրգից գալիս էին Ալեքսանդրապոլ, քայլում էին քաղաքի փողոցներով և նշում, որ տեղի ճարտարապետները մի մեծ սխալ են թույլ տվել իրենց աշխատանքի մեջ. նրանք քաղաքը անիվների վրա չեն կառուցել, որպեսզի հնարավոր լիներ տանել այն աշխարհով մեկ և ցույց տալ այդ հրաշալիքը բոլորին:

Առաջարկվող վայրեր