Ավետիք Իսահակյանի Տուն-Թանգարան

Ավետիք Իսահակյանի Տուն-Թանգարան

Հաջորդ կանգառը Ավետիք Իսահակյանի՝ հայ նշանավոր բանաստեղծի տուն-թանգարանն է: Իսահակյանը ծնվել է Ալեքսանդրպոլում 1875թ-ին:  Նա սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, հետո Լայպցիգի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է փիլիոսփայություն և մարդաբանություն: Ավետիք Իսահակյանի աշխատություններից ամենահայտնիներն են՝ <<Երգեր և վերքեր>>, <<Աբու Լալա Մահարի>> ստեղծագործությունները: Իսահակյանի ստեղծագործություններից շատերը թարգմանվել են տարբեր լեզուներով, իսկ պոեմներն օգտագործվել են որպես երգերի բառեր:
Նրա տուն-թանգարանը գտնվում է Վարպետաց 91 փողոցում: Տունը կառուցվել է 1829թ-ին բանաստեղծի հոր կողմից: 2002թ-ի հոկտեմբերին տուն-թանգարանը վերակոռուցվել և վերաբացվել է Հայաստանի կառավարության և Գյումրու քաղաքապետարանի միջոցներով: Տուն-տանգարանը կահավորված է այնպես, ինչպես Իսահակյանի ապրած ժամանակ: Դուք կարող եք շրջել թանգարանում տեղի էքսկուրսավարի օգնությամբ:

IconAddress Վարպետաց փող., 91
IconPhone (+374-312) 5 72 91
IconHours Երք – Շաբ 10:00-5:00
IconWebsiteԱյցելեք կայք

Տեսնել Ավելին