alexandrapol architecture

Գեղամյանների Բնակելի Տուն

Աբովյան Ռուսթավելի փողոցների անցակետում դուք կտեսնեք <<Վիլլա Կարս>> հյուրանոցը և իտալական հյուպատոսարանը: Այն կառուցվել է 1900-1920թթ. Գեղամյանների կողմից: 20-րդ դարի առաջին կեսին կառույցն ուներ հազվադեպ ճարտարապետական տեսք և ամենաժամանակակից տներից մեկն էր Ալեքսանդրապոլում:

Read More

Ռուսթավելի Բնակելի Տուն

Սբ. Նշան եկեղեցու դիմաց դուք կտեսնեք հին երկու հարկանի բնակելի տուն, որը կառուցվել է Ալեքսանդրապոլցի հայտնի մանկավարժ և բանաստեղծ Արաբաջյանի կողմից 1880-1900թթ.:

Read More

Սբ. Նշան Եկեղեցի

Սբ. Նշան եկեղեցին կառուցվել է Ղահրաման Արղունթյանց կառավարչի և Ալեքսանդրապոլցիների կողմից 1859-1864թթ.: Եկեղեցին անվանվել է Սբ. Նշան 1870թ-ին: Այս մասին է ասում եկեղեցու հարավային և հյուսիսային մուտքերի վերնամասում փորագրված գրությունը:

Read More

Գևորգ Աղի Բաղնիք

Ասլամազյան քույրերի պատկերասրահից հետո դուք պետք է վերադառնաք Գորկի փողոց և տեսնեք Գևորգ աղայի բաղնիքը, որը կառուցվել է 1860-1880թթ.: Այն կառուցել է Ալեքսանդրապոլցի հարուստ քաղաքացի Գևորգ Կոստանյանը:

Read More

Ասլամազյան Քույրերի Պատկերասրահ

Աբովյան փողոցով զբոսնելիս նայեք աջ և կտեսնեք Գյումրի քաղաքի ամենահետաքրքիր պատկերասրահներից մեկը: Աբովյան 232 հասցեում դուք կգտնեք Մարիամ և Երանուհի Ասլամազյան Քույրերի պատկերասրահը:

Read More

Հին Ֆրանսիական Հյուրանոց

Գեղագիտական ազգային կենտրոնի կողքին գտնվում է մի կառույց, պատրաստված սև քարից, որը վերակառուցման գործընթացի մեջ է : Այն կառուցվել է մեծահարուստ և հայտնի Ռաֆայելյան ընտանիքի կողմից 1880-1990թթ.:

Read More

Պոլոզ Մուկուչ Ռեստորան

Գյումրու գարեջրատան դիմաց դուք կարող եք տեսնել մեկ այլ գեղեցիկ հուշարձան կառուցված կարմիր և սև տուֆից: Այն 19-րդ դարի Ալեքսանդրապոլի ճարտարապետության եզակի օրինակ է :

Read More

Տերյան Փողոցի Բնակելի Տուն

Մերկուրովի տուն-թանգարանից հետո զբոսանքը շարունակեք Տերյան փողոցով և կտեսնեք Ալեքսանդրապոլի մեկ այլ ճարտարապետություն՝ բնակելի տուն կառուցված 1910թ.-ին հայտնի և հարուստ արդյունաբերող Համազասպ Ծաղիկյանի կողմից:

Read More