alexandrapol architecture

Ամենափրկիչ Եկեղեցի

Ամենափրկիչ եկեղեցին 19-րդ դարի գմբեթավոր, բազիլիկ ոճով կառուցված եկեղեցի է Գյումրիում: Այն գտնվում է Վարդանանց հրապարակի հարավային մասում՝ Գյումրու կենտրոնում:

Read More

Սուրբ Աստվածածին Եկեղեցի

Եկեղեցին, որը հայտնի է նաև որպես Յոթ Վերք ի պատիվ Մարիամ Աստվածածնի, 19-րդ դարում կառուցված եկեղեցիներից է: Գտնվում է Վարդանանց հրապարակի հյուսիսային կողմում և Հայ Առաքելական եկեղեցին Շիրակի Թեմի առաջնորդանիստն է։

Read More

Հին Նկարչական Դպրոց

Գայի փողոցն անցնելիս Ջիվանի փողոցի ձախ կողմում է կառուցված հին նկարչական դպրոցը: Այն կառուցվել է 1910թ.-ին Ալեքսանդրապոլցի մեծահարուստ Դրամբյանի կողմից: Սկզբում նա շենքը կառուցել էր որպես տուն իր դստերը՝ Ջահավիրին, օժիտ տալու համար, ով ամուսնացել էր Ալեքսանդրապոլի առաջին քաղաքական ղեկավարի՝ Գեղամ Մարգար Տեր-Պետրոսյանի հետ:

Read More

Շիրակի Մարզային Գրադարան

Շիրակի մարզային գրադարաը գտնվում է Աճեմյան 2 կառույցի հարավային մասում: Այն կառուցվել է 1895թ.-ին Ալեքսանդրապոլցի հայտնի, հարուստ Խալաթյանցի կողմից:

Read More

Սև Ամրոց

Այգու ներսում քայլելիս, ճեմափողոցը ձեզ կտանի դեպի հունական ոճով կառուցված սպիտակ քանդակի մոտ: Այստեղ դուք կարող եք հիանալ <<Սև ամրոցի>>, <<Մայր Հայաստանի>> և <<Շիրակի մարզադաշտի>> գեղեցիկ տեսարանով:

Read More

Թատրոնի Հին Շենք

Գյումրու թատրոնի հին սպիտակ շենքը, որը նախկինում հայտնի էր որպես <<Ժողովրդական տուն>> գտնվում է Գյումրու կենտրոնական այգու սկզբնամասում: Այս 150 տարվա պատմություն ունեցող շենքը կառուցվել է Ալեքսանդրապոլցիների ներդրումներով:

Read More

Յուզբաշովների Բնակելի Տուն

Այս հին տունը կառուցվել է 20-րդ դարի կեսին և պատկանել է մեծահարուստ Յուզբաշյան ընտանիքին: Սա մեկ հարկանի շենք է եզակի ճարտարապետությամբ և մառաններով: Այն ունի մեծ նկուղ ներքնահարկում:

Read More

Հին Հիվանդանոցի Շենք

Այս մեկ հարկանի սև տուֆից կառուցված կառույցը մեկ այլ հիանալի հուշարձան է՝ կառուցված Ալեքսանդրապոլի ճարտարապետական ոճով և տարրերով:

Read More

Աղաբաբյան Եղբայրների Տուն

Այս հսկայական բնակելի տունը կառուցվել է 1906թ.-ին Ալեքսանդրապոլում հայտնի Աղաբաբայն եղբայրների կողմից:Այն կառուցված է սև տուֆից, եզակի կամարներով և յուրահատուկ ճարտարապետական ոճով:

Read More

Առաջին Միջնակարգ Դպրոց

Կառուցվել է 1900-ական թվականներին քաղաքում ճանաչում ունեցող Գարգալյան եղբայրների կողմից, որպես բնակելի տուն: Մեկ հարկանի, արևկող ճակատը սրբատաշ սև տուֆ քարե շինվածքով, ճարտարապետական յուրօրինակ կառուցվածքով կառույց է:

Read More