brewery area

Գեղամյանների Բնակելի Տուն

Աբովյան Ռուսթավելի փողոցների անցակետում դուք կտեսնեք <<Վիլլա Կարս>> հյուրանոցը և իտալական հյուպատոսարանը: Այն կառուցվել է 1900-1920թթ. Գեղամյանների կողմից: 20-րդ դարի առաջին կեսին կառույցն ուներ հազվադեպ ճարտարապետական տեսք և ամենաժամանակակից տներից մեկն էր Ալեքսանդրապոլում:

Read More

Ռուսթավելի Բնակելի Տուն

Սբ. Նշան եկեղեցու դիմաց դուք կտեսնեք հին երկու հարկանի բնակելի տուն, որը կառուցվել է Ալեքսանդրապոլցի հայտնի մանկավարժ և բանաստեղծ Արաբաջյանի կողմից 1880-1900թթ.:

Read More

Սբ. Նշան Եկեղեցի

Սբ. Նշան եկեղեցին կառուցվել է Ղահրաման Արղունթյանց կառավարչի և Ալեքսանդրապոլցիների կողմից 1859-1864թթ.: Եկեղեցին անվանվել է Սբ. Նշան 1870թ-ին: Այս մասին է ասում եկեղեցու հարավային և հյուսիսային մուտքերի վերնամասում փորագրված գրությունը:

Read More

Գևորգ Աղի Բաղնիք

Ասլամազյան քույրերի պատկերասրահից հետո դուք պետք է վերադառնաք Գորկի փողոց և տեսնեք Գևորգ աղայի բաղնիքը, որը կառուցվել է 1860-1880թթ.: Այն կառուցել է Ալեքսանդրապոլցի հարուստ քաղաքացի Գևորգ Կոստանյանը:

Read More

Ասլամազյան Քույրերի Պատկերասրահ

Աբովյան փողոցով զբոսնելիս նայեք աջ և կտեսնեք Գյումրի քաղաքի ամենահետաքրքիր պատկերասրահներից մեկը: Աբովյան 232 հասցեում դուք կգտնեք Մարիամ և Երանուհի Ասլամազյան Քույրերի պատկերասրահը:

Read More

Հին Ֆրանսիական Հյուրանոց

Գեղագիտական ազգային կենտրոնի կողքին գտնվում է մի կառույց, պատրաստված սև քարից, որը վերակառուցման գործընթացի մեջ է : Այն կառուցվել է մեծահարուստ և հայտնի Ռաֆայելյան ընտանիքի կողմից 1880-1990թթ.:

Read More

Մուշուրբայի Արձան

Գյումրի այցելության ժամանակ անհնար է , որ գյումրեցիներից չլսեք Գյումրու յուրահատուկ խորհրդանիշի՝ մուշուրբայի մասին: Մուշուրբան հատուկ ձևով պատրաստված բաժակ է, որի հիմնական յուրահատկությունը նրա <<ձայնային էֆեկտն>> է:

Read More

Հացի Փուռ

Գորկի փողոցի կամարակապ բնակելի տան կողքին (որտեղ նկարահանվել է «Մեր մանկության տանգո» ֆիլմը, Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ) դուք կարող եք տեսնել քաղաքի հացի փուռը: Թարմ հացի բույրը կստիպի ձեզ ներս մտնել և համտեսել հացը հենց փռում:

Read More

Արաքս Հյուրանոց

Ռուսթավելի փողոցում երաժշտական դպրոցը տեսնելուց հետո , դուք պետք է իջնեք ներքև Ջիվանի փողոց և սկսեք ձեր զբոսանքը Գորկի փողոցից: Այս ճանապարհը կուղեկցի ձեզ դեպի Արաքս հյուրանոցի գեղեցիկ կառույցը:

Read More