Մաքսիմ Գորկու Անվան Կենտրոնական Այգի

Մաքսիմ Գորկու Անվան Կենտրոնական Այգի

Գյումրու Գորկի այգին գտնվում է քաղաքի կենտրոնական մասում, որտեղ սկսվում է Գայի փողոցը : Սա մի գեղեցիկ, կանաչ, ընդարձակ տարածք է զբոսայգիներով և երեխաների համար խաղային հարմարություններով: Բացի խաղահրապարակներից դուք կարող եք այգում զբոսնելիս տեսնել բազմաթիվ արձաններ և հուշարձաններ: Գեղեցիկ հունական ոճով կառուցված կամարապատ հուշարձանը լավագույն վայրն է լուսանկարվելու համար և հիանալու Մայր Հայաստանի հուշարձանով, որը կանգնեցված է բլրի մոտ: Այս հուշարձանը կառուցվել է քանդակագործ Արա Սարգսյանի , Երեմ Վարդանյանի և ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանի կողմից: 1975թ.-ին այն տեղադրվել է քաղաքի հարավ-արևմտյան մասում: Սպիտակ կամարից դուք կարող եք տեսնել «Շիրակ» ֆուտբոլի խաղադաշտը, որը հանդիսանում է տարածաշրջանի պաշտոնական մարզադաշտը և հյուրընկալում է բոլոր խաղերը , որոնք անցկացվում են Շիրակի մարզում: Քաղաքի թիմը կոչվում է «Շիրակ», որը հիմնվել է 1958թ.-ին: Շիրակը 4 անգամ եղել է Հայաստանի բարձրագույն լիգայի չեմպիոն, 2 անգամ Հայաստանի գավաթակիր և 4 անգամ Սուպեր Գավաթի հաղթող: