Սև Տուֆի Քաղաքը

Սև Տուֆի Քաղաքը

Մայրաքաղաք Երևանը հայտնի է նաև որպես <Վարդագույն քաղաք>, քանզի քազաքի կառուցման համար հիմնականում կիրառվել է վարդագույն տուֆը: Հենց նույն տրամաբանությամբ էլ Գյումրին կոչում են սև տուֆի քաղաք, քանի որ գրեթե բոլոր կառույցները կառուցված են հենց այս քարից:
Տուֆը, իտալերեն տուֆո, քարի տեսակ է, որ բաղկացած է հրաբխային մոխրից, որն էլ ժամանակի ընթացքում քարացել է: Տուֆը բաղկացած է հրաբխային ապակու և պեմզայի մասնիկներից: Հրաբխային ծագմամբ այս քարը մեր երկրում շինարարության հիմնական նյութն է:
Տուֆը հրաշալի քար է կառուցապատման համար, այն համեմատաբար ավելի է հեշտ է կտրվում և մասերի բաժանվում, շատ ավելի հեշտ քան ծանր գրանիտը: Սակայն այն շատ ամուր է, որ դիմանա եղանակային փոփոխություններ: Տուֆը բարձր որակի քար է այնպիսի գույնով, որ եղանակից կախված չի փոխվում, լինի տաք, ցուրտ, անձրև թե փոշի: Ծակոտկենների շնորհիվ կառույցի ներսի մասը պաշտպանված է ձմռանը ցրտից, իսկ ամռանն էլ շոգից: Տուֆի գույնը տարբեր է լինում, վարդագույն, կարմիր, կամ դեղնավուն: Տուֆը կարող է լինել նաև սև կամ մուգ շագանակագույն: Գույների այս բազմազանությունը թույլ է տալիս ստեղծել յուրօրինակ նախագիծ մայթերին, շենքերի ֆասատներին՝ համատեղելով քարի տարբեր երանգները:
Էտրուսկները և հռոմեացիները շատ են կիրառել տուֆը տաճարների և իրենց դամբարանների կառուցման համար: Բայց ժամանակի ընթացքւոմ սկսել են ավելի շատ կիրառել տրավերտինը և մարմարը: Հուլիոս Կեսարից առաջ տուֆը օգտագործվում էր այն մասերում, որոնք շատ տեսանելի չէին, օրինակ շենքերի հիմքերում, կամ այն մասերում, որոնք հետո պիտի պատվեին մարմարով կամ ծեփով:
Տուֆը շատ տարածված է Հայաստանում: Բնությունը Հայաստանին շնորհել է բազմապիսի եզակի և բարձրորակ քարերով: Երկրի ամենակարեուր ռեսուրսներից մեկն էլ հենց հրաբխային տուֆն է: Տուֆի տարբեր տեսակներն ունեն տարբեր խտություն և ծակոտկենություն: Այն կիրառվում է շենքերի, վիլլաների, կամուրջների, և քաղաքացիական շինարարության մեջ: Այս քարը շատ որակյալ է, և եզակի տեսք է տալիս ճարտարապետությանը: Հայաստանն ունի 3 մլրդ կուբամետր տուֆի պաշար, հեշտ կտրվող բայց և ամուր շինանյութ: Շատ վաղ քրիստոնեական շրջանում շինությունները կառուցվում էին նարնջագույն, կարմիր, ոսկեգույն և սև տուֆի երանգներով:
Հայկական տուֆը բաժանվում է 5 տեսակի՝

  • Անի (դեղին, նարնջագույն)
  • Արթիկ (վարդագույն, մանուշակագույն)
  • Երևան (սև, կարմիր)
  • Բյուրական (վարդագույն սև կետերով, մուգ մոխրագույն սև կետերով)
  • Ֆելզիտ

Կարդալ նաև