Կապ

ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ

Մենք Թվային Նուռ ընկերությունն ենք ՝ նախագծման եւ տեխնոլոգիական առաջնակարգ հմտություններով։ Մենք աշխատում ենք փոքր և միջին բիզնեսի համար՝ տեխնոլոգիական լուծումներ տրամադրելով եւ սպասարկելով դրանք։ Ապրելով Գյումրիում՝ մենք մեր աշխատանքից բացի մտածում ենք նաեւ քաղաքի բարեկեցության և ապագայի մասին: Մեր նպատակն է բացահայտել և ճիշտ ուղղությամբ ուղղորդել  քաղաքի ներուժը: Մենք սկսել  ենք  մի շարժում, որի օգնությամբ նպաստում ենք Գյումրու երիտասարդների զբաղվածությանը եւ բարենպաստ աշխատանքային պայմանների ստեղծմանը։ Այս կերպ փորձում ենք լուծել քաղաքում մի շարք սոցիալական հարցեր եւ հնարավորություն տալ երիտասարդներին ապրել եւ աշխատել հայրենի Գյումրիում։

ՄԵՐ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Visit Gyumri-ին Հայաստանի երկրորդ մեծ քաղաքի՝ Գյումրու գլխավոր պաշտոնական տուրիստական հարթակն է: Այն ամբողջական տեղեկատվություն է տրամադրում Գյումրու հիմնական պատմաճարտարապետական կառույցների, շենքերի և շինությունների, քաղաքի պատմության, հայտնի մարդկանց, արվեստի և մշակույթի մասին:
Բացի վեբկայքից, Visit Gyumri-ին հասանելի է նաև բջջային հավելվածի տեսքով՝  Android և IOS օպերացիոն համակարգերի համար: Հավելվածի ներբեռնման դեպքում Դուք հնարավորություն  կունենաք կառուցել Ձեր սեփական տուրը քաղաքում:

Ծրագիրը իրագործվել է Գյումրիում գործող Թվային Նուռ ընկերության կողմից: Մենք համագործակցել ենք նաև Գյումրու քաղաքապետարանի, վերջինիս Մշակույթի և Զբոսաշրջության բաժինների հետ, ներառյալ թանգարանների, պատկերասրահների և այլ կազմակերպությունների հետ, ովքեր ուղջունել են մեր ծրագիրը  և իրենց սեփական ներդրումը ունեցել նրանում:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

digital-pomegranate-logo1

Գայի  1 փող., քաղաք Գյումրի

Էլ. Հասցե : info@digitalpomegranate.com

logo_contactus

Էլ. Հասցե: info@visitgyumri.com

Մեր Գործընկերները