Գեղամյանների Բնակելի Տուն

Գեղամյանների Բնակելի Տուն

Աբովյան Ռուսթավելի փողոցների անցակետում դուք կտեսնեք <<Վիլլա Կարս>> հյուրանոցը և իտալական հյուպատոսարանը: Այն կառուցվել է 1900-1920թթ. Գեղամյանների կողմից: 20-րդ դարի առաջին կեսին կառույցն ուներ հազվադեպ ճարտարապետական տեսք և ամենաժամանակակից տներից մեկն էր Ալեքսանդրապոլում: Տան կառուցման նախապատմությունը հետևյալն է. Գեղամյան եղբայրները իմացել են, որ Թիֆլիս է ժամանել մի հայտնի իտալացի ճարտարապետ, գնացել են նրան անձամբ տեսնելու և պատվիրելու նրանց տան նախագիծը: Եղբայրները Թիֆլիսից բերել են նախագիծը և տեղի շինարարներին հանձնարարել գործի անցնել:
Սա մեկ հարկանի կառույց է եզակի ճարտարապետական լուծումներով: Որոշ փայտյա լուծումներով առաստաղներ և դռներ պահպանվել են հյուրասենյակում և ննջասենյակում: Կառույցի հետնամասը, որը կանգնած է Ռուսթավելի փողոցում, Անտոնիո Մոնտալդոյի բնակարանն է, Իտալիայի հյուպատոսարանը և Վիլլա Կարս հյուրանոցը գտնվում են այստեղ: Մնալու համար սա մի գեղեցիկ վայր է իր շքեղ պարտեզով, բակով, օրգանական նախաճաշով:
*Գեղամյանների տունը դրվագային լուծումների է արժանացել հայ կինեմատոգրաֆիստների կողմից: Այս տան արտաքին դիմապատկերը կա Ալբերտ Մկրտչյանի <<Տխուր փողոցի լուսաբացը>> և <<Ապանված աղավնին>> ֆիլմերում:

IconAddress Աբովյան փող., 182