Ալեքսանդրապոլ

Ալեքսանդրապոլ

Հին Գյումրու տարածքը  այն տեղն է, որտեղ դուք կծանոթանաք հնագույն Ալեքսանդրապոլին և իր յուրահատուկ և բնիկ ճարտարապետության հետ: Քաղաքը կոչվել է Ալեքսանդրապոլ 19-րդ դարում իր ծաղկման շրջանում, և հենց այս ժամանակ էլ կառուցվել է Գյումրի քաղաքի պատմական կորիզը: 1837թ.-ին ռուս ցար Նիկոլալ I-ը ժամանում  է Գյումրի և քաղաքը սիրելով անունը փոխում է Ալեքսանդրապոլ:

Անունն ընտրվել է ի պատիվ Նիկոլայ I- I կնոջ՝ Ալեքսանդրա Ֆյոդորովնայի: Քաղաքը կարևոր տեղ  էր կայսերական Ռուսաստանի զինված ուժերի համար և առաջին տասնամյակում այն արագ զարգանում էր:

Ժամանակակից Գյումրու  Կումայրի թաղամասում ներկայացված է  ավելի քան 1600 պատմական շենքեր և հուշարձաններ՝ սկսած նեոկլասիկ կառույցներից, որոնք եղել են 19-րդ դարի քաղաքաշինության զարգացման մաս, մինչև բարձրահարկ ժամանակակից կառույցներ, որտեղ նախատեսված է եղել ստեղծելու հսկայական զբոսայգիներ և հրապարակներ:

Համոզվեք, որ բաց չեք թողել ռուսական եկեղեցին, Կումայրի շրջանի Տերյան, Հանեսողլյան, Ջիվանի և Աճեմյան փողոցները, մարզային գրադարանն ու հարյուրավոր պատմական կառույցներ այս զբոսավայրում: