Գարեջրատան Տարածք
Գարեջրատան տարածք
Գյումրիում գարեջրի առաջացման պատմությունը թվագրվում է 1898թ.-ին, երբ Ծաղիկյանցը ստեղծել է առաջին գարեջուրը, որը եզակի է տարածաշրջանում: Ընկերությունը, «Գյումրի-Գարեջուր», հանդիսանում է խոշորագույն գարեջրի արտադրողներից մեկը Հայաստանում, և հիմնադրվել է 1970 թ: Այս տարածքում կարող եք տեսնել գարեջրի գործարանի պատմական շենքը, որը Գյումրիի մշակութային ժառանգության մի մասն է կազմում: Այն գտնվում է Կումայրի պատմական թաղամասում: Զբոսաշրջիկները կարող են փորձել գարեջուրը արտադրման տարբեր փուլերում և ականատես լինել , թե ինչպես է Գյումրի գարեջուրը ֆիլտրացվում և շշալցվում: Այս հիանալի զբոսավայրը ներառում է բազմաթիվ այլ պատմական հուշարձաններ, ինչպիսիք են՝ 5-րդ երաժշտական դպրոցը, որն անվանվել է մեծանուն հայ գուսան Շերամի անունով, Պոլոզ Մուկուչ ռեստորանը , որը կառուցված է կարմիր քարից, բազմաթիվ բնակելի տներ Ռուսթավելի փողոցում, որոնք արտահայտում են Ալեքսանդրապոլի ճարտարապետությունը: