Գորկի փողոց

Գորկու փողոց

Գյումրի քայլարշավի մեկնարկը սկսվում է այս փողոցից: Գորկի փողոցը սկսվում է հենց Կայարանից, որտեղ իջել եք Երևան-Գյումրի գնացքից: Փողոցը անվանվել է ռուս հայտնի խորհրդային գրող Մաքսիմ Գորկիի անունով, ով Սոցիալիստական գրական ռեալիզմի հիմնադիրն է, քաղաքական ակտիվիստ:

Գորկի փողոցը քաղաքում ամենաերկար փողոցներից է, որը միացնում է Կայարանը Խաղաղության հրապարակին: Քաղաքով զբոսնելիս բաց չթողնեք սովետական ճարտարապետական լուծումներով Կայարանի շենքի կառույցը, հայտնի 10-րդ դպրոցը, ոսկու և անտիկայի խանութները, ճարտարապետական կամարով գեղեցիկ բնակելիները՝ զգալու գյումրեցիների հյուրընկալությունը, ժամանակակից ոճով կառուցված հյուրանոցը, Աշոտ 3-ի՝ Հայաստանի ամենահայտնի թագավորներից մեկի՝ Աշոտ Ողորմած-ի  արձանը, Հացատունը՝  քաղաքում ճաշելու լավագույն վայրերից մեկը, Բագրատունյաց այգին և այլն…