Թանգարաններ

Թանգարաններ և պատկերասրահներ

Գյումրիում շատ թանգարաններ ու պատկերասրահներ կան: Այստեղ կգտնեք ամենահին գործող թանգարանը՝ հայ գրականության մեծ վարպես Ավ. Իսահակյանի թանգարանը: Նրա թանգարանի հարևանությամբ են գտնվում նաև հայ մեծանուն բանաստեղծ Հովհ. Շիրազի և  սիրված դերասան Մ. Մկրտչյանի թանգարանները:
Գյումրի այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է անպայման այցելի Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան, որտեղ կզգաք իսկական Գյումրու համն ու հոտը: Իսկ Նրանք, ովքեր հետաքրքրված են արվեստով, կարող են այցելել Ասլամազյան քույրերի և Ստիլ պատկերասրահներ: