Երաժշտություն

Երաժշտություն

Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրին երգ-երաժշտության քաղաք է: Սկսած 19-րդ դարի կեսերից՝ նրա աշուղները շատ մեծ համբավ էին վայելում Կովկասում: Տարբեր ժամանակներում այստեղ են ստեղծագործել Ջիվանին, Շերամը, Իգիթը, Դվալի Մուկուչը և այլ աշուղներ:

Երաժշտական տարբեր ավանդույթների համադրումը 20-րդ դարի սկզբին հանգեցրեց մի նոր որակի՝ կոմպոզիտորական արվեստի ծնունդին: Վերջինիս վառ ներկայացուցիչը եղավ մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար Նիկողայող Տիգրանյանը:

Ալեքսանդրապոլի ազգային պրոֆեսիոնալ երաժշտության բարձրակետը եղավ կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի <<Անուշը>>: Կոմպոզիտորական արվեստի հետագա զարգացումը քաղաքում կայացավ խորհրդային մշակույթի տարիներին: 20-րդ դարկ սկզբին ստեղծագործեցին Ն. Տիգրանյանը, Ղ. Ղազարյանը, Ա. Այվազյանը, Մ. Մազմանյանը, Ե. Սահառնունին, Վլ. Բալյանը և Ա. Շիշյանը:

1924թ.-ին Ն. Տիգրանյանի ծնունդով ու շուշեցի կոմպոզիտոր Դ. Ղազարյանի համատեղ ջանքերով բացվեց երաժշտական ստուդիան: Սկսած 1934թ.-ից Լենինականում պրոֆեսիոնալ երաժիշտների պատրաստման գործին է ծառայում Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանը: Քաղաքը ներկայումս ունի 8 երաժշտական դպրոց:

Քաղաքի երաժշտական ոգու վառ արտահայտումն է քաղաքում ամեն տարի ավանդորեն անկացվող  երաժիշտ-կատարողներին նվիրված <Վերածնունդ> փառատոնը:  Համաշխարհային դասական երաժշտարվեստի յուրօրինակ տոնախմբությունը մեծապես նպաստում է քաղաքի մշակութային կյանքի պահպանմանը և զարգացմանը: Բավական է նշել, 2013թ.-ի ապրիլին <Գյումրին ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք> ծրագրի շրջանակներում մեկնարկած <Վերածնունդ>  միջազգային 5-րդ  մրցույթ-փառատոնին մասնակցում էին աշխարհի 30 երկրների շուրջ 240 երաժիշտ-կատարողներ:

28.07.14-7153աշուղ-Ջիվանի

Կարդալ ավելին