Քանդակագործություն

Քանդակագործություն

Ցանկացած մշակույթ ձևավորում է մի յուրահատուկ տարր, որ հետագայում դառնում է մի ամբողջ ազգի խորհրդանիշ: Այդպիսի խորհրդանիշ է խաչքարը, հայկական հուշարձանները, որոնք աշխարհում էլ ոչ մի տեղ չեն հանդիպում: Ինչպես Հայաստանի ցանկացած վայրում, Գյումրիում նույնպես նմանատիպ քանդակված քարեր կարող եք գտնել: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտակայքում է գտնվում <Խաչքարերի պուրակը>:

Բացի խաչքարերից, Գյումրիում կան շատ ու շատ ուրիշ հրաշքներ քեզ զարմացնելու համար: Գյումրին այն քաղաքն է, որտեղով քայլելով դու այնպայման կտեսնես տարբեր արձաններ ու հուշակոթողներ քո յուրաքանչյուր քայլափոխին: Գյումրեցիները հպարտանում են իրենց քաղաքի և երկրի պատմությամբ, և այդ սերը արտացում են քանդակագործության նորանոր ստեղծագործությունների միջոցով: Ներքևում կարող ես գտնել Գյումրիում տարբեր արձաններ ու հուշակոթողներ: