Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոն

Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոն

Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի վերանորոգված շենքը կառուցվել է 1900-1920թթ.: Այն գտնվում է Գայի և Ջիվանի փողոցների հատման կետում: Շենքը Ալեքսանդրապոլի ճարտարապետական ոճին պատկանող վառ օրինակ է: Այն եզակի ճարտարապետական կառույց է՝ կառուցված սև տուֆից: Այն կրում է ռուսական կայսրության ժամանակաշրջանի ուսումնական հաստատությունների ոճը: Շենքը գործել է որպես պետական քոլեջ, Մանկավարժական ինստիտուտ, երկրագիտական թանգարան և նկարչական դպրոց: Կառույցն ունի մեծ միջոցառումների դահլիճ՝ կամարակապ պատուհաններով:Այն մեկ անգամ եղել է ֆիլհարմոնիկ դահլիճ՝ իր սքանչելի կահավորմամբ:
2011թ.-ին Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկի հետ միասին սկսում է նախագծել Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնը:Պետական քոլեջի հին շենքն է ընտրվել վերանորոգվելու և Տեխնոլոգիական Կենտրոնին տալու համար: 2013թ.-ին ավարտվել է վերանորոգման աշխատանքները և տեխնոլոգիական կենտրոնը սկսել է իր ակտիվ գործունեությունը ՝ ընդունելով տեխնոլոգիական ընկերությունների, սկսնակ թիմերի գործել որպես տեխնոլոգիական ինկուբատոր կենտրոն:
Շենքն ամենամեծ կառույցներից մեկն է մարզում, և խթան է հանդիսանում Գյումրի քաղաքին դառնալու տեխնոլոգիական և ստեղծագործական կենտրոն ամբողջ երկրում:Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից:
Կենտրոնի առաքելությունն է Գյումրին վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը:
Ընդհանուր առմամբ, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն ուղղված է նպաստելու ոչ միայն ՏՏ ոլորտի զարգացմանը, այլև քաղաքի ընդհանուր առաջընթացին և ներդրումային գրավչության բարելավմանը:
Թվային Նուռ-ը ՝ Գյումրու “”Visit Gyumri”” ծրագիրը զարգացնող ընկերությունը, ևս գործում է Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնում:

IconAddress Գայի փող. 1
IconPhone (+374 55) 13 55 58
IconWebsiteԱյցելել կայք