Թատերական Հրապարակ
Թատերական հրապարակ
Դարերի ընթացքում Գյումրին կոչվել է արհեստների և արվեստների քաղաք: Թատրոնի և կինոյի ոլորտներում գյումրեցիները իրական առաջնորդներ են: Երբևէ բեմականացված առաջին օպերան` «Անուշ»-ը, ցուցադրվել է Գյումրու թատրոնի հին շենքում, որը գտնվում է կենտրոնական այգում: Ժամանակակից Գյումրու դրամատիկական թատրոնն անվանվել է Վարդան Աճեմյանի՝ հայ անվանի ռեժիսորի և դերասանի անունով, որը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում:
Իր մեծ բակով և գրողների ու դերասանների քանդակներով , այն ձևավորում է Գյումրու թատերական հրապարակը: Բարձրահասակ եղևնիները տարածքը դարձնում են ավելի գրավիչ ու հաճելի հատկապես արևոտ եղանակին: Քայլելով պողոտայով` դուք կտեսնեք Արվեստների Ակադեմիայի շենքն ու Անկախության հրապարակը: