Քաղաքային Կենցաղ

Քաղաքային կենցաղ

Գյումրի քաղաքի ամենահետաքրքիր հատվածներից մեկն է: Բաց շուկայի տարածքով շրջելիս, գյուղացիներից թարմ և իսկական սնունդ ձեռք բերելիս, դուք կհայտնվեք Հաղթանակի այգում: Այգին անվանվել է 2-րդ համաշխարհային պատերազմին Սովետական Միության Գերմանիայի դեմ հաղթանակի  ժամանակ: Այս այգին հյուրընկալում է Գյումրու քանդակագործության սիմպոզիումի քանդակագործներին և նրանց աշխատանքները, որը տեղի է ունենում յուրաքանչյուր 2 տարին մեկ և ցուցադրում է տեղի և միջազգային քանդակագործների աշխատանքները: Իրադարձությունից հետո շատ քանդակագործների աշխատանքներ տեղ են գտնում այս զբոսանքի վայրում: Այգու վերջում դուք կտեսնեք հայազգի հրամանատար և քաղաքական գործիչ Անդրանիկ Օզանյանի հուշարձանը, ով ամենահայտնի ֆեդային և հայոց ազգային ազատագրական շարժման գործիչ է:
Այգու ձախ կողմում է գտնվում կարմիր քարից կառուցված Քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարանը:
Համոզվեք, որ բաց չեք թողել Մերկուրովի տուն-թանգարանը և հին Տերյան փողոցը, որը ձեզ կբերի Ալեքսանդրապոլի հին քաղաքը՝ տեսնելու, թե ինչպիսի զարմանալի ճարտարապետական կոթողներ են պահպանվել մինչև այսօր: