Քայլարշավ

Քայլարշավ

Գյումրին Հայաստանի  երկրորդ ամենամեծ քաղաքն է և գտնվում է Շիրակի մարզի հյուսիս-արևմուտքում: Դարեր շարունակ Գյումրին հայտնի է  եղել որպես մշակույթի, ստեղծագործական, ինժեներական և թեթև արդյունաբերության քաղաք:

Խորհրդային Միության ժամանակ մինչ  նոր մայրաքաղաքի՝ Երևանի ընդլայնումը, Գյումրին կամ Լենինականը  հայտնի էր որպես ամենամեծ քաղաքներից մեկը հանրապետությունում: Հին քաղաքի ճարտարապետությունը շատ գեղեցիկ է: Ներկայիս մշակույթի մայրաքաղաքը ողջունում է իր այցելուներին իր հիանալի ճարտարապետությամբ, հարուստ պատմությամբ և անթիվ հուշարձաններով:

tour

Գորկու փողոց

Գորկի փողոցը քաղաքում ամենաերկար փողոցներից է, որը միացնում է Կայարանը Խաղաղության հրապարակին: Քաղաքով զբոսնելիս բաց չթողնեք  Կայարանի շենքը, հայտնի 10-րդ դպրոցը, ոսկու և անտիկայի խանութները, ճարտարապետական կամարով գեղեցիկ բնակելիները, Բագրատունյաց այգին և այլն…


Ծանոթանալ 

Կենտրոնական հրապարակ

Գյումրու կենտրոնական հրապարակը քաղաքի սիրտն է,  որտեղ գտնվում են քաղաքի 2 գլխավոր եկեղեցիները, կինոթատրոնը, հին Աբովյան փողոց, գեղեցիկ հուշարձաններ, քանդակներ, պատմական կառույցներ,   Ասլամազյան պատկերասրահը և այլն:


Ծանոթանալ

3Area

Քաղաքային կենցաղ

Գյումրի քաղաքի ամենահետաքրքիր հատվածներից մեկն է: Համոզվեք, որ բաց չեք թողնում  Քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարանը, Մերկուրովի տուն-թանգարանը և հին Տերյան փողոցը:


Ծանոթանալ 

Ալեքսանդրապոլ

Հին Գյումրու տարածքը  այն տեղն է, որտեղ կծանոթանաք հնագույն Ալեքսանդրապոլին և իր յուրահատուկ և բնիկ ճարտարապետության հետ: Դուք կգտնեք ռուսական եկեղեցին, Կումայրի շրջանի Տերյան, Հանեսողլյան, Ջիվանի և Աճեմյան փողոցները, մարզային գրադարանն ու հարյուրավոր պատմական կառույցներ այս զբոսավայրում:


Ծանոթանալ 

4Area
5Area

Այգի և Տեխնոլոգիական տարածք

Այս տարածքում կգտնեք Գյումրու Հին թատրոնը, որտեղ առաջին անգամ ցուցադրվել է Անուշ օպերան, ինչպես նաև Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնը:


Ծանոթանալ

Գարեջրատան տարածք

Այս զբոսավայրը ներառում է բազմաթիվ պատմաճարտապետական շինություններ, որոնցից են Գյումրու հին գարեջրատունը, Պոլոզ Մուկուչ ռեստորանը, մի շարք բնակելի շինություններ  և այլն:


Ծանոթանալ 

6Area
7Area

Թանգարանների տարածք

Այս տարածքում կգտնեք Գյումրու նշանավոր թանգարաններից երեքը՝ հայ մեծանուն բանաստեղծներ Ավ. Իսահակյանի և Հովհ. Շիրազի տուն-թանգարանները, և բոլորի կողմից շատ սիրված դերասան Մ. Մկրտչյանի հուշատուն-թանգարանը:


Ծանոթանալ 

Թատերական հրապարակ

Այս տարածքը ընգրկում է Սայաթ-Նովա փողոցը, որտեղ տեղակայված են Գյումրու դրամատիկական թատրոնը, թատերական հրապարակը իր արձանախմբերով, ինչպես նաև Ա. Տիգրանյանի անվան այգին:


Ծանոթանալ

8Area