Ամենափրկիչ Եկեղեցի

Ամենափրկիչ եկեղեցի

Ամենափրկիչ եկեղեցին 19-րդ դարի գմբեթավոր, բազիլիկ ոճով կառուցված եկեղեցի է Գյումրիում: Այն գտնվում է Վարդանանց հրապարակի հարավային մասում՝ Գյումրու կենտրոնում: 1850-ականներին հայկական կաթոլիկ և հունական ուղղափառ եկեղեցիներ են կառուցվել Ալեքսանդրապոլ-Գյումրիի կենտրոնում: Վիրավորվելով այս փաստից հայ Առաքելական եկեղեցու նվիրյալները (ովքեր մեծամասնություն են կազմում քաղաքի բնակչության մեջ) որոշում են կառուցել նոր եկեղեցի 2 եկեղեցիների մեջտեղում, որը կլիներ ավելի մեծ և ավելի տպավորիչ:
Կառուցումը սկսվել է 1858-1872թթ.: Եկեղեցին կառուցվել է Անիի Մայր Տաճարի ճարտարապետության նմանությամբ: Այնուամենայնիվ Ամենափրկիչը ավելի մեծ է Անիի Մայր տաճարից: Ճարտարապետը վարպետների վարպետ հայտնի Թադևոս Անտիկյանն է: Մարդիկ պատմում են, որ Թադևոսը ամեն օր կառքով գնացել է Անիի՝ Կաթողիկե տաճարը տեսնելու և երեկոյան վերադառնալով՝ փորձել է նման կերպ կառուցել Ամենափրկիչ եկեղեցին :
1930թ.-ի սկզբին եկեղեցին գրավվել է խորհրդային կառավարության կողմից և ավիրվել է 1932թ.-ին: Ավելի ուշ 1964թ.-ին զանգակատունը վերակառուցվեց: Խորհրդային կառավարության իշխանության ժամանակ, եկեղեցին օգտագործվում էր որպես թանգարան, ավելի ուշ որպես դասակն երաժշտության համերգասրահ: 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո Ամենափրկիչ եկեղեցին ամբողջությամբ վնասվել է և 2002թ.-ից գտնվում է վերականգնման աշխատանքի ընթացքի մեջ: Վերականգնումը իր վերջանական փուլում է, բայց բաց է այցելուների համար:

IconAddress Գյումրի, Աբովյան 145

Տեսնել Ավելին