Լենինականի Ճարտարապետություն

Լենինականի ճարտարապետություն

Սովետական Միության կառավարման ընթացքում քաղաքի անունը 1924թ.-ին անվանվեց Լենինական՝ ի պատիվ սովետական առաջնորդ Վլադիմիր Լենինի: Քաղաքը 1926թ.-ի երկրաշարժից ավերվեց և շատ կարևոր կառույցներ կործանվեցին:
Երկրաշարժից հետո ճարտարապետ Չիսլիևը նախագծեց քաղաքի կենտրոնի մանրամասն ճարտարապետական պլանը:
Բնակելի տների նախագծումը և կառուցումը սկսվեց 1920-ականների կեսերին: Չիսլիևի կողմից նախագծվեցին երկհարկ երկու սենյակով տների 3 տիպեր: 

Իջնող աստիճանահարթակներով և կամարաձև պատուհաններով այս երկհարկանի կառույցները  հաջողությամբ ներգրավվեցին Ալեքսանդրապոլյան պատմական միջավայրում (Գայի փ.  2- 4):
1920-1930-ականների ճարտարապետության մեջ կլասիցիզմի, ճարտարապետական ավանդությունների և նաև ժամանակակից էլեմենտների կիրառելիությունն է տեսանելի:

Նոր և համեմատար տարբերվող շրջան սկսվեց սովետական ճարտարապետության մեջ՝ հատուկ ոճով, ստեղծարարությամբ և շինարարության ծավալներով:

1970-ականները բետոնե կամ բրուտալ ճարտարապետության  տարիներն էին: Այս շրջանը տևել է 1950-ականներից մինչև  1970-ականները: Բրուտալ բառը չի սերվում  հենց լատիներեն բրուտալ բառից, այն առաջացել է ֆրանսերեն բետոն, բրուտ բառից, քանզի բետոնը այս շրջանի շենքերի հիմնական շինանյութն էր: 1970-ականներից հետո Լեոնիդ Բրեժնևը թույլատրեց ճարտարապետության մեջ կիրառել ավելի արևմտյան էլեմենտներ:

Գյումրիի երկաթուղային կայարանի շենքը կառուցվել է 1970-ականներին, և սովետական ճարտարապետության վառ օրինակ է: Ուսումնասիրեք ճակատային մասը, որը զարդարված է հայտնի քանդակագործ Ռաֆայել Եղոյանի աշխատանքով:

Առաջարկվող վայրեր