Թանգարանների Տարածք
Թանգարանների տարածք
Գյումրիի լավագույն արժեքներն այն մարդիկ են, ովքեր ապրում են և ստեղծագործում են Գյումրի քաղաքում: Եվ քաղաքն էլ իր հերթին սիրում և գնահատում է իր նվիրյալներին: Հնագույն ժամանակներից սկսած Գյումրին եղել է նշանավոր արվեստագետների, բանաստեղծների, երաժիշտներ, կոմպոզիտորների, քանդակագործների ծննդավայր:
Բոլոր ժամանակների ամենահայտնի դերասան Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում: Այստեղ են ծնվել նաև հայտնի գրողներ Ավետիք Իսահակյանն ու Հովհաննես Շիրազը: Տարածքում դուք կտեսնեք 3 մեծանուն քաղաքացիների տուն-թանգարաններ: Բացի թանգարաններից դուք կարող եք նաև այցելել խեցեգործական արտադրության խանութ և տեսնել արվեստագետներին աշխատանքի ընթացքում: Խեցեգործության պատմական շենքը ևս գտնվում է այս զբոսավայրում, որը պահպանվել է Ալեքսանդրապոլի ժամանակներից: Շարունակելով քայլել Գորկի փողոցով` դուք կհայտնվեք Գորկի և Շահումյան փողոցների անցակետում: Շահումյան փողոցի այդ այդ մասն անվանվում է Վարպետաց փողոց: Վարպետաց կամ Վարպետների նշանակում է պատկանում է վարպետների: Այստեղ դուք կհանդիպեք բոլոր ժամանակների 3 լավագույն գյումրեցի վարպետների: Հովհաննես Շիրազի, Մհեր Մկրտչյանի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանները գտնվում են այստեղ: Այս պատճառով էլ որոշվել է Շահումյան փողոցը այդ հատվածն վերանվանել և այն փոխարինել Վարպետաց փողոցով: