Հոկտեմբեր Կինոթատրոն
Հոկտեմբեր Կինոթատրոն
Ներկայումս Հոկտմբեր կինթատրոնը Գյումրի գլխավոր և միակ կինթատրոնն է: Բացի ներկա կինոթատրոնից Գյումրիում գործել են այլ կինոթատրոններ, ինչպիսիք են Հայաստան, Երևան, Շիրակ:
Գյումրիում կինո հաճախելը եղել է մի մեծ արարողություն: Կինո գնալիս մարդիկ երկար պատրաստվել են, շքեղ հագնվել և հիմնականում ամբողջ ընտանիքով հաճախել: Մինչև բուն կինոթատրոնների հիմնադրումը Գյումրիում կինոն ցուցադրվել է ակումբում: Դրանք համր կինոնկարներ էին, երբ մեխանիկը պտտեցնում էր կինոժապավենը և մեկնաբանում էկրանի վրա կատարված դեպքերը:
Հոկտեմբերը քաղաքի առաջին կինոթատրոնն էր, որ բացվեց 1926 թվականին (ճարտարապետ Ղ. Սարգսյան): Շենքը կառուցված էր ռուսական կլասիցիզմի ոճով:
Հոկտմեբեր կինոթատրոնում ցուցադրվում էր բարձրաճաշակ կինո, քանի որ այստեղ էր գալիս քաղաքի ընտրանին:
Սկզբանական շրջանում նկարահանած ֆիլմերի (տարեկան 5-6 ֆիլմ) պրեմիերան եղել է այս կինոթատրոնում:
Հոկտեմբերը միայն կինոթատրոն չէր: Երբ գյումրեցիները ասել են «Էրթանք վար» , ի նկատի են ունեցել կինոթատրոնի շրջակայքը, ուր մարդիկ զբոսնել են մինչև երեկո:
Այստեղ օրական անցկացվել է 6 ցուցադրում և 4-5 հազար մարդ է հաճախել, իսկ տարեկան հաճախորդների թիվը հասել է 1 միլիոնի:
1988 թվականի ավերիչ երկրաշարժը քանդեց կինոթատրոնը, սակայն 1996թ.-ին այն կառուցվեց նախկին տեսքով:
Գյումրին անմասն չի եղել հայկական ֆիլմի զարգացման գործում: Այստեղ են նկարահանվել «Հեղնար աղբյուր», «Եռանկյունի» , «Կտոր մը երկինք» , «Մեր մանկության տանգոն» , «Ուրախ ավտոբուս» ֆիլմերը: