Շիրակ Տուր

Շիրակ Տուր

ShirakTourssՇիրակ Տուրի նպատակն է այցելուներին ներկայացնել Շիրակի մարզի յուրահատկությունները: Դեռևս հնագույն ժամանակներից հայերը բարձր են գնահատել իրենք սովորույթները, որոնք արտացոլվել են նրանց մշակույթի և լանդշաֆտի միջոցով: Գյումրին, որ Հայաստանի երկրորդ քաղաքն է, սովորույթների մասին սովորելու և լսելու հիանալի վայր է:

Շիրակ տուրը զբաղված է հիմնականում ներգնա և ներքին տուրիզմով: Այն կազմակերպում է   աևվեստի, մշակութային, ճարտարապետական, պատմական, երկրաբանական, քայլարշավային, թանգարանային տուրեր:

Օրինակ նմանատիպ Ֆիլմ տուրի ընթացքում էքսկուրսիա է կատարվում այն վայրերով, որտեղ նկարահանվել են հայկական տարբեր ֆիլմեր, ինչպես օրինակ՝ «Մեր մանկության տանգոն», «Եռանկյունի:

Մեր աշխատանքային լեզուներն են անգլերենը, գերմաներենը, ռուսերենը և հայերենը:

IconAddressՀաղթանակի պող. 25, Գյումրի

IconPhone(+374 0312) 5 76 59

mailshiraktours@gyumri.am

IconWebsiteԱյցելել վեբկայք

Առաջարկվող Տուրեր

ԱրխիտեկՏուր – Գյումրի

Գյումրեցի քանդակագործ վարպետների՝  «քարը քարին սիրվցնելու» արդյունքը: Քաղաքի ճարտարապետության շերտերի բացահայտում:

Տուրի արժեքը 1 անձի համար՝ 3500 դրամ

(արժեքը գործում է 7 և ավելի անձից բաղկացած խմբերի համար)

Արժեքը ներառում է՝ զբոսավարի ծառայություն, սուրճ/թեյ, քաղցրավենիք:

Նախապես կարելի է պատվիրել ճաշ:

Մեկնարկը՝ Բեռլին Արտ Հոթելից (Շիրակ Տուրի գրասենյակ)

Տևողությունը՝ 4 ժամ:

Տուրի մասնակիցներին կտրամադրվի՝ 30% զեղչ Բեռլին Արտ Հոթելում և 15 % զեղչ «Չերքեզի Ձոր» ռեստորանում:

Art Տուր – Գյումրի

Գյումրու ժամանակակից արվեստը Գալերի 25-ում: Ժողովրդական ճարտապետության և քաղաքային կենցաղի թանգարան: Ատր-Նուվո ոճի շենքերն ու հին քաղաքի  ճարտարապետությունն ուսումնասիրելով՝ զբոսանք դեպի Ասլամազյան քույրերի պատկերասրահ:  Գյումրու Սբ. Յոթ Վերք եկեղեցում ծանոթացում Վ. Սյուրենյանցի հոգևոր լավագույն գործերից մեկին՝ Աստվածամոր դիմանկարին, Ղուկաս Ավետարանչի «Յոթն խոցից» սրբապատկերին, Ա. Վարդանյանի  «Զի Եղիցին մի» հարթաքանդակին: Ցանկության դեպքում՝ այցելություն գյումրեցի արվեստագետի արվեստանոց:

Տուրի արժեքը 1 անձի համար՝ 3500 դրամ

(արժեքը գործում է 7 և ավելի անձից բաղկացած խմբերի համար)

Արժեքը ներառում է՝ զբոսավարի ծառայություն, սուրճ/թեյ, քաղցրավենիք:

Նախապես կարելի է պատվիրել art-ճաշ:

Մեկնարկը՝ Բեռլին Արտ Հոթելից (Շիրակ Տուրի գրասենյակ)

Տևողությունը՝ 5 ժամ:

Տուրի մասնակիցներին կտրամադրվի՝ 30% զեղչ Բեռլին Արտ Հոթելում և 15 % զեղչ «Չերքեզի Ձոր» ռեստորանում:

ՍկուլպՏուր-Գյումրի

Ծանոթացում Գյումրու արդի քանդակագործությանը Գալերի 25 պատկերասրահում: Այցելություն Ս.Մերկուրովի տուն-թանգարան, որտեղ ցուցադրվում է քանդակագործության լավագույն նմուշների եզակի հավաքածուն: Գյումրու Սբ. Յոթ Վերք եկեղեցում ծանոթացում Ա. Վարդանյանի «Զի Եղիցին մի» հարթաքանդակին: Ա. Սարգսյանի, Կ. Նիկողոսյանի, Ա. Չաքմաքչյանի, Ա. Շիրազի ստեղծագործություններ: Վարպետաց փողոցում Բիենալեի Նմուշներից մեկի՝ Ա. Վարդանյանի «Վիրահատական միջամտություն» աշխատանքի ցուցադրություն:

Ցանկության դեպքում՝ այցելություն գյումրեցի քանդակագործի արվեստանոց:

Տուրի արժեքը 1 անձի համար՝ 3500 դրամ

(արժեքը գործում է 7 և ավելի անձից բաղկացած խմբերի համար)

Արժեքը ներառում է՝ զբոսավարի ծառայություն, սուրճ/թեյ, քաղցրավենիք:

Նախապես կարելի է պատվիրել ճաշ:

Մեկնարկը՝ Բեռլին Արտ Հոթելից (Շիրակ Տուրի գրասենյակ)

Տևողությունը՝ 4 ժամ:

Տուրի մասնակիցներին կտրամադրվի՝ 30% զեղչ Բեռլին Արտ Հոթելում և 15 % զեղչ «Չերքեզի Ձոր» ռեստորանում:

Բեռլինից Փարիզ՝ ոտքով

Ճանապարհները կարող են խաչվել: Հատման կետում կլինեն հետաքրքիր հանդիպումներ: