Սև Ամրոց

Սև Ամրոց

Այգու ներսում քայլելիս, ճեմափողոցը ձեզ կտանի դեպի հունական ոճով կառուցված սպիտակ քանդակի մոտ: Այստեղ դուք կարող եք հիանալ <<Սև ամրոցի>>, <<Մայր Հայաստանի>> և <<Շիրակի մարզադաշտի>> գեղեցիկ տեսարանով:
Մեծ, կլոր, սև ամրոցը գտնվում է Գյումրուն նայող բլրի վրա: Կառույցը ՝պատրաստված սև տուֆից, հին Ալեքսանդրապոլի բերդի հարավային ամրոցն է : Սև տուֆի պատճառով տեղացիներն այն անվանում են <<Սև ամրոց>>:
Սա մեկ հարկանի ամրոց է, որի միակ և գլխավոր մուտքը աջ և ձախ կողմերից պաշտպանված են խրամատներով: Խրամատները լի են եղել ջրով, ամրոցը պաշտպանելու նպատակով: Ամրոցի <<նպատակն>> էր պաշտպանել ռուսական սահմանները պարսկական և թուրքական զորքերից: 21-րդ դարում այն Գյումրի քաղաքի կենտրոնն էր: Պեղումների արդյունքում ամրոցում հայտանբերվել են ավելի հին մշակութային շերտեր: Սա փաստում է, որ ամրոցը կառուցվել է ավելի հին կառույցի տեղում:
Մոտակայքում է գտնվում <<Մայր Հայաստան>>-ի հսկայական արձանը:
Շենքը մասնավոր սեփականություն է և վերանորոգվում է որպես մեծ համերգասրահ: