Սուրբ Աստվածածին Եկեղեցի

Սուրբ Աստվածածին Եկեղեցի

Եկեղեցին, որը հայտնի է նաև որպես Յոթ Վերք ի պատիվ Մարիամ Աստվածածնի, 19-րդ դարում կառուցված եկեղեցիներից է: Գտնվում է Վարդանանց հրապարակի հյուսիսային կողմում և Հայ Առաքելական եկեղեցին Շիրակի Թեմի առաջնորդանիստն է։

Սուրբ Աստուածածին եկեղեցին արտաքուստ ուղղանկյունաձև, իսկ ներքուստ խաչաձև գմբեթավոր շինություն է։ Զանգակատունը գտնվում է հիմնական մուտքի վերևում՝ կառույցի արևմտյան կողմում: Եկեղեցու կառուցումն ունի հետաքրքիր պատմություն: Մարիամ Աստվածածնի նկարը երկար ժամանակ պահվել է Ալեքսանդրապոլում: 1860թ-ի վերջին Էջմիածնի սուրբ հայրերը որոշում են նկարը տեղափոխել քաղաքից դուրս:
Մարդիկ, ովքեր շատ էին կապվել այդ եկեղեցու արժեքների հետ, չեն համաձայնվում որոշման հետ և ըմբոստանում են: Երկար բանակցություններից հետո որոշվում է նկարը տեղափոխել Ալեքսանդրապոլ, միայն եթե նոր եկեղեցին կառուցվի նկարը պահպանելով: Ալեքսանդրապոլի բնակիչները կառուցեցին նոր եկեղեցի և անվանեցին Սուրբ Աստվածածին:
Եկեղեցին գործել է նաև խորհրդային տարներին: Դա եղել է միակ կրոնական ծիսակատարություններ մատուցող եկեղեցին խորհրդային տարիներին: Ոչ միայն գյումրեցիները, նաև շատ մարդիկ Ախալքալաքից և Ախալցխայից գալիս էին այստեղ կրոնական ծիսակատարությունների: 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո 2 գմբեթներ ընկել են և փոխարինվել նորով: Ընկած գմբեթները գտնվում են եկեղեցու բակում:

IconAddress Կենտրոնական փողոց 1

Տեսնել Ավելին