Մհեր Մկրտչյան փառատոն Գյումրիում

Մհեր Մկրտչյան փառատոն Գյումրիում

Սեպտեմբերի 17-ը հրաշալի օր էր Մհեր Մկրտչյանի երկրպագուների համար: Թվային Նուռ ընկերությունը “Այցելիր Գյումրի” նախաձեռնության շրջանակներում Գյումրիում կազմակերպել էր Մհեր Մկրտչյանին նվիրված փառատոն՝ “Մեկ օր Ֆրունզի հետ” խորագրով:
Փառատոնին մասնակցեցին մոտ 100 հյուրեր Երևանից, Գյումրից և Հայաստանի մի շարք այլ քաղաքներից: Մասնակիցներից շատերը երբևէ չէին եղել Գյումրիում, ուստի փառատոնը հիանալի հնարավորություն էր նրանց համար այցելել Հայաստանի մշակութային մայրաքաղաք:

2z6a8621

Փառատոնի ընթացքում մասնակիցները այցելեցին Մհեր Մկրտչյանի թանգարան, դերասանի ֆիլմերի նկարահանման վայրեր, դիտեցին “Էն ուրշի Ֆրունզիկը” ֆիլմը և շրջեցին Գյումրու փողոցներով: Փառատոնի ընթացքում տեղի ունեցավ նաև “Այցելիր Գյումրի” և Մհեր Մկրտչյանի թանգարանի կայքերի պաշտոնական բացումը:

dsc_0500

Մեկօրյա փառատոնի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան ոչ միայն ծանոթանալու Մհեր Մկրտչյանի կյանքին և գործունեությամը, այլ նաև լսել Գյումրու մասին հետաքրքիր տեղեկություններ և պատմություններ: Նրանք հեռացան հիանալի տպավորություներով ու տրամադրությամբ՝ կրկին վերադառնալու ակնկալիքով:

Նկարներ՝ Thong Do, Rima Nazaretyan